News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 13
Տեսնել լրահոսը

Ոստիկանության Արմավիրի բաժնի ԱԳ և ԸԲԿԲ ծառայողները հունիսի 24-ին օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Արմավիր քաղաքի Շահումյան փողոցի բնակիչ 42-ամյա տղամարդը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է կնոջ հետ, որի ընթացքում խոհանոցային դանակով հարվածներ է հասցրել նրա որովայնին` պատճառելով մարմնական վնասվածքներ:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ստուգողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ տեղեկությունը համապատասխանում է իրականությանը. 35-ամյա կնոջը պատճառվել էր թափանցող ծանր մարմնական վնասվածք: Նա տեղափոխվել է հիվանդանոց:

42-ամյա տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Արմավիրի բաժին: Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արմավիրի մարզային քննչական վարչություն:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ