News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 13
Տեսնել լրահոսը

«Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանը Երևանի ավագանու այսօրվա՝ հունիսի 25-ի նիստին դժգոհություն հայտնեց մայրաքաղաքում ջրամատակարարման, ջրի որակի խնդիրներից, ինչպես նաև էլեկտրաէներգիայի տատանումներից, որոնք հաճախ էլեկտրատեխնիկայի՝ շարքից դուրս գալու պատճառ են դառնում։

«Այսօր ջուրը շատ մեծ խնդիր է դարձել: Այսօր հազարավոր մարդիկ ճնշման պատճառով զրկված են լողանալուց 35 աստիճան շոգին, գիշերներն առհասարակ ջուր չունեն: Էրեբունի վարչական շրջանում մարդիկ մեռան բողոքելով, որ ջրի փոխարեն հարշահոտ ինչ-որ հեղուկ է հոսում, որեւէ մեկը կարծես չի ուզում ստուգել որակը: 

Մենք կարող ենք ասել, որ այստեղ ջուրն է մեղավոր, օպերատորին դիմենք, այնտեղ հոսանքի լարումի խնդիր է, որ այնքան ցածր է, որ մեկ աղբյուրի փոխարեն երկուսն ես միացնում, որ կարողանաս կարդալ: Մարդկանց տեխնիկան է շարքից  դուրս գալի անջատում, միացումների պատճառով: Մենք հենց պետք է սպասարկենք երեւանցիների շահը եւ դառնանք միջնորդը այն կառույցների հետ, որոնք պետք է մարդկանց օգնեն»,- ասաց նա:

Իզաբելա Աբգարյանն առաջարկեց քաղաքապետարան հրավիրել ծառայություններ մատուցող ընկերությունների ներկայացուցիչների՝ քննարկելու կուտակված խնդիրները:

«Այսպես, իրո՛ք, անհնար է դարձել: Երևանը ոչ թե մայրաքաղաքին հարիր ծառայություններ է ստանում, այլ ծայրագավառին»,- դժգոհեց Աբգարյանը։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանն արձագանքեց՝ համաձայն է ավագանու անդամի հետ, առաջարկն էլ ընդունելի է. «Ջրի որակի հետ կապված՝ բազմաթիվ հարցեր բարձրաձայնվել են դեռևս նախորդ տարվանից, մասնավորապես՝ Էրեբունի վարչական շրջանում։ Այս տարի, իհարկե, այս սեզոնին նախորդ տարվա համեմատությամբ որոշակիորեն բարելավվել է ջրի որակը, բայց, այնուամենայնիվ, մնում է շատ վատ որակ։

Իհարկե, կան բացատրություններ, հիմնավորումներ, թե ինչու է այդպես՝ ջրի քանակի և կորուստների հետ կապված երկու համայնքներում, որտեղ աշխատանքներ են իրականացվում, բայց, կարծում եմ, հավելյալ քննարկումն ավագանու մակարդակով վստահաբար չի խանգարի:

Առաջարկում եմ այս կազմակերպչական աշխատանքներ իրականացնել»,- ասաց Ավինյանը և առաջարկեց կազմակերպել նմանատիպ մի հանդիպում՝ հրավիրելով նաև ՀԾԿՀ ներկայացուցիչներին։

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ