News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 13
Տեսնել լրահոսը

Պետք է չեղարկել վնասի հատուցումը զինծառայությունից ազատվելու մի շարք դեպքերում՝ այն քաղաքացիների համար, որոնք ուսուցանվում են ՊՆ «Պատիվ ունեմ» ծրագրով, կամ էլ նրանց պետք է ճանաչել ժամանակավորապես անպիտան առողջական վիճակի պատճառով։ Այս մասին Ազգային ժողովում, պաշտպանության եւ անվտանգության խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում, «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում եւ կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ, հունիսի 25-ին ասել է պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը։

Լրացումները ենթադրում են, որ ծառայողական բնակարանը, որը տրվել է ռազմակրթական հաստատությունն ավարտած սպային, կարող է նրան հանձնվել որպես սեփականություն ժամկետից շուտ։ Իհարկե, միայն այն դեպքում, եթե սպան ազատվի ծառայությունից առողջական վիճակի պատճառով՝ մարտական գործողությունների մասնակցելու հետեւանքով, մարտական առաջադրանք կատարելիս առաջնագծում կամ հակառակորդի հարձակման ժամանակ։

«Երկրորդ պահը վերաբերում է այն քաղաքացիներին, որոնք ծառայում են «Պատիվ ունեմ» ծրագրի շրջանակում եւ հանդիսանում են ռազմական գործողությունների ժամանակ զոհվածների կամ որդիները, կամ եղբայրները»,- ավելացրել է Սարգսյանը։

Եթե նրանք որոշեն զորացրվել, ստիպված չեն լինի փոխհատուցել ծախսերը, որոնք ենթադրվում են մնացած բոլոր դեպքերում՝ որպես պետության ծախսերի հատուցում։

Վնասի հատուցումը կչեղարկվի նաեւ այն քաղաքացիների համար, որոնք կզորացրվեն առողջական վիճակի պատճառով ռազմական գործողություններին մասնակցելու հետեւանքով։

Իսկ ինչ վերաբերում է զինվորականներին տրամադրված բնակարաններին, ապա դրանք ժամկետից շուտ կտրամադրվեն որպես սեփականություն ոչ միայն  անպիտան ճանաչված եւ զորացրված քաղաքացիներին, այլեւ նրանց, ովքեր ճանաչվել են ժամանակավորապես անպիտան զինվորական ծառայության համար։

Որոշ քննարկումներից հետո օրենսդրական նախաձեռնությունը ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ