News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 13
Տեսնել լրահոսը

Ցորենով ինքնապահովումն ընդամենը 20-22 տոկոս է։ Այս մասին հունիսի 25-ի քննարկման ժամանակ հայտնել է  գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանը։

Նրա գնահատմամբ՝ երկրի համար, որը գտնվում է պատերազմի վիճակում, դա խայտառակություն է։ Հարությունյանը տեղեկացրել է, որ Ռուսաստանից Հայաստան արտոնյալ գներով տարեկան մատակարարվում է գազ եւ 450 հազար տոննա ցորեն։

Նրա խոսքով՝ Եվրամիության բոլոր երկրներում Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ պատերազմն սկսվելուց հետո նկատվում է տնտեսական ճգնաժամ, իսկ ՌԴ ՀՆԱ-ն ավելացել է 3 տոկոսով։ Սա նկատի ունենալով՝ նախկին փոխնախարարը կոչ է արել հարաբերություններ զարգացնել ԵՄ-ի հետ, բայց չվնասել ԵԱՏՄ երկրների հետ կապերին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ