News
Լրահոս
News
Ուրբաթ
Հուլիս 19
Տեսնել լրահոսը


Վերջերս Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարն այցելել է Ուկրաինա, Բուչա, արել հայտարարություններ, որոնք վնասում են մեր անվտանգային համակարգին, հայ-ռուսական հարաբերություններին, որոնք արդեն Նիկոլ Փաշինյանի ջանքերի շնորհիվ ննախադեպ վատ վիճակում են: Այս մասին այսօր՝ հունիսի 25-ին, Երեւանի ավագանու նիստում հայտարարեց Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը:

«Նոր Նորք վարչկան շրջանի ղեկավարը Երեւանի իշխանության կոալիցիոն ուժերից մեկի ներկայացուցիչն է, նրա հայտարարությունները ներքաշում են հայաստանը Ռուսաստան-Արեւմուտք կոնֆլիկտի մեջ՝ մեր երկիրը սարքելով հակառուսական կողմ: Ես կուզենայի իմանալ, թե արդյոք Բուչա այցը եւ արված հայտարարությունները դրական են գնահատվում Տիգրան Ավինյանի կողմից եւ համաձայնեցված է եղել նրա հետ: Ավինյանը տեղյա՞կ է եղել այդ այցից, եւ եթե ոչ, ապա ինչ կարծիք ունի այդ ամենի մասին: Եթե այո, ապա այդ ինչպե՞ս է, որ Ուկրաինան ամեն կերպ պաշտպանում է Ադրբեջանին, ողջունում է ադրբեջանական ագրեսիան ընդդեմ Արցախի, ֆոսֆորային զենք է մատակարարում Ադրբեջանին, որից հայ զինվոևրներ են մահանում, իսկ Հայաստանի իշխանությունը պրոուկրաինական կողմ է բռնում եւ նույնիսկ օգնություն է հասցնում մեր երկրի դեմ թշնամաբար տրամադրված։ Ուկրաինային»,-ասաց Հակոբյանը՝ հիշեցնելով, որ Հայաստանը ռուս-ուկրաինական համակարտությունում թեկուզ ֆորմալ առումով չեզոք դիրք է որդեգրել:

Ի պատասխան քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասաց. «Այո, մենք ունենք վարչական շրջանի ղեկավարներ, որոնք «Հանրապետություն» կուսակցության անդամներ են, ունենք վարչական շրջանի ղեկավարներ, որոնք ՔՊ-ի անդամներ են, ունենք անկուսակցական ղեկավարներ: Ես վարչական շրջանի ղեկավարների տեղաշարժի մասին տեղյակ եմ, տեղեկացված եմ: Եթե ձեզ հետաքրքրում է, թե արդյոք ես տեղեկացված եղել եմ, ապա այո: Իսկ եթե ձեզ այլ մանրամասներ եւ աշխարհաքաղաքական ենթատեքստեր են հետաքրքրում, ինձ թվում է՝ քաղաքային մեր իշխանությունների եւ այս դահլիճում քննարկման շրջանակից դրանք դուրս են»:

Նշենք, որ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը եւ Ուկրաինայում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարապետյանը հունիսի սկզբին այցելել են Բուչա:  Բուչայի քաղաքապետ Անատոլի Ֆեդորուկը պատգամավոր Ալինա Սարանյուկի հետ միասին օտարերկրյա հյուրերին դիմավորել է քաղաքային խորհրդի շենքում: 

Հանդիպման ընթացքում քննարկվել են Բուչայի և Երևանի համագործակցության բարելավման հնարավորությունները: Հայկական պատվիրակությունը նաև դեղորայքի տեսքով մարդասիրական օգնություն է բաժանել Բուչայիի երկրորդական ցանցի բուժհաստատություններին:

«Մենք հպարտանում ենք ուկրաինացի ժողովրդի քաջությամբ, որը մարտի դաշտում պաշտպանում է իր ազատությունն ու անկախությունը։ Երևան քաղաքը և Նոր Նորք շրջանը միշտ կաջակցեն Բուչային և ռուսական ագրեսիայից տուժած մյուս համայնքներին: Այդ մարդասիրական օգնությունը մեր համերաշխության միայն մի փոքր մասն է»-հայտարարել է Տիգրան Տեր-Մարգարյանը։

Օտարերկրյա հյուրերը 509-րդ հուշահամալիրի տեղադրման մոտ հարգանքի տուրք մատուցեցին անմեղ զոհերի հիշատակին՝ սպանված խաղաղ բնակիչներին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ