News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հուլիս 25
Տեսնել լրահոսը

Գերմանիայի հնագույն ռազմական ամրոցի մոտ հնագետները հայտնաբերել են 2000 տարվա հնություն ունեցող հռոմեական զինվորի սանդալի մնացորդներ, գրում է Live Science-ը։

Հետազոտողները Բավարիա նահանգի Օբերսթիմ քաղաքի մերձակայքի հռոմեական ռազմական ամրոցի ծայրամասի քաղաքացիական բնակավայրում անցկացված պեղումների ժամանակ ռազմական ոճի սանդալներ են հայտնաբերել:

Ըստ Բավարիայի հուշարձանների պահպանության պետական ​​գրասենյակի (BLfD) հայտարարության՝ բնակավայրը բնակեցված է եղել մ.թ. 60-130 թվականներին: Կաշվե կոշիկից մնացած միակ բաները մի քանի լավ պահպանված մեխերն են, որոնք հետազոտողները վերլուծել են ռենտգենյան ճառագայթների միջոցով։

Ռենտգենյան ճառագայթները ցույց են տվել, որ դա կալիգա է, կռած մեխերով ամուր սանդալ, որը հռոմեական լեգեոներների և օժանդակ զորքերի համազգեստի մի մասն էր:

Շոտլանդիայի Trimontium թանգարանի տվյալներով՝ նման կոշիկները պաշտպանել են ոտքերի, մասնավորապես, ոտնաթաթի խրամատային հիվանդությունից:

Թանգարանի տվյալներով՝ հռոմեական բանակը դեռ մեր թվարկության առաջին դարի վերջին սկսել է հրաժարվել նման սանդալներից։

Բացի սանդալներից, հնագետները բնակավայրում հայտնաբերել են սննդի մնացորդներ, կավե ամաններ, մանգաղ և հագուստի բաղադրիչներ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ