News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հուլիս 25
Տեսնել լրահոսը

Ֆլորիդայի ընտանիքը, որի առանձնատան վրա Օդագնացության և տիեզերական հետազոտությունների ազգային վարչության (NASA) պատահաբար բեկորներ են թափվել տիեզերքից, բազմամիլիարդանոց տիեզերական ծրագրին դատի է տվել՝ 80 հազար դոլար վնասի փոխհատուցման պահանջով, գրում է The Sun-ը։

Այս տարվա սկզբին առեղծվածային մի առարկա բախվեց Ալեխանդրո Օտերոյի տանը՝ հրաշքով չվնասելով ընտանիքի զավակին՝ Դանիելին, երբ նա քնած էր:

Գլանաձև բեկորն այնքան արագ էր շարժվում, որ բախվելով ընտանիքի առանձնատան տանիքին և խրվեց հատակին, մինչդեռ Դանիելն ընդամենը երկու սենյակ այն կողմ քնած էր:

Միջադեպից հետո առարկան տեղափոխվել է Քենեդու անվան տիեզերական կենտրոն Կանավերալ հրվանդան՝ վերլուծության համար: Հաստատելով ընտանիքի կասկածները՝ ապրիլին պարզվել էր, որ Միջազգային տիեզերակայանի (ՄՏԿ) բեռնախցիկի սալի բեկորն էր։

Բեկորները Միջազգային տիեզերակայանի բաց են թողնվել՝ ընտանիքի տան վրա ընկնելուց առաջ երեք տարի առաջ:

ՆԱՍԱ-յում ենթադրում էին, որ մխոցը, մյուսների հետ միասին, Երկրի մթնոլորտ մտնելիս կայրվի, սակայն բեկորը հրաշքով պահպանվել է: Ընտանիքն այժմ 80 հազար դոլարի փոխհատուցում է պահանջում պատճառված «չապահովագրված գույքի վնասի, աշխատանքի դադարեցման, զգացմունքային ցավի, հոգեկան տվայտանքների և միջադեպի հետևանքով ծագած այլևայլ ծախսերի համար»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ