News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հուլիս 24
Տեսնել լրահոսը


Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) եւ Եվրամիությունը (ԵՄ) անհամատեղելի են, արտատարածաշրջանային խաղացողների գալուստը Հայաստան հետեւանքներ կունենա։ Այս մասին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը «Պրիմակովյան ընթերցումներ» X միջազգային գիտափորձագիտական  համաժողովում, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։

«Իհարկե, խոսելով Հայաստանի մասին՝ չի կարելի, ճիշտ չի լինի, ինչպես ասում են, աչք փակել այն բանի վրա, որ այսօր այդ երկրի քաղաքական վեկտորն ավելի շատ է թեքվում դեպի Արեւմուտք,- ասել է նա։- Պետք է հասկանալ, որ Եվրամիությունը եւ Եվրասիական տնտեսական միությունը անհամատեղելի բաներ են։ Եվ այն օգուտները, որոնք ինչ-որ երկիր ստանում է Ռուսաստանի հետ մերձությունից, դա նույնպես պետք է ընկալել որպես վճար, որը մենք վճարում ենք մեր անվտանգության եւ ռազմավարական խորության համար, ուստի որեւէ արտատարածաշրջանային խաղացողի մուտքը այնտեղ, իհարկե, հետեւանքներ կունենա»։

Օվերչուկը նշել է, որ Ռուսաստանը շահագրգռված է կայուն Հայաստանով, լավ առեւտրային հարաբերություններով, «լավ եղբայրական հարաբերություններով»։ «Երբ առաջանում են իրական սպառնալիքներ, ինչպես այժմ, երբ աղետը փաստացի ոչնչացրել է միակ երկաթուղային երթուղին, որը Հայաստանը միացնում էր մնացյալ աշխարհի հետ Վրաստանով, մենք ՌԴ նախագահի որոշմամբ օգնության եկանք եւ ռեկորդային ժամկետում վերականգնեցինք երթեւեկությունը»,- նշել է փոխվարչապետը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
EFSD-ն սեմինար է անցկացրել Երևանում՝ ծրագրի իրականացման ընթացքում գնումների կազմակերպման վերաբերյալ
Միջոցառմանը մասնակցում էին ֆինանսների նախարարության, գործադիր գերատեսչությունների...
Հայաստանի ֆոնդային բորսան դարձել է ԵԱՏՄ երկրների շարքում առևտրի ծավալներով առաջատարներից մեկը
Առևտրի ծավալների աճ են նկատվել նաև ապրանքային բորսաներում, բացառությամբ «Եվրասիական առևտրային...
Հայաստանում աշնանը կայանալու է Եվրասիական տնտեսական ֆորումը. անհրաժեշտ է օպերատոր կազմակերպություն
Հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված կարգով ընթացակարգերը պահպանելու նպատակով՝ խնդրում ենք տվյալ ոլորտում…
Գևորգ Պապոյանի նախագահությամբ կայացել է ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության խորհրդի 6-րդ նիստը
Կարևոր է մշակել այնպիսի ընդհանուր մեխանիզմներ, որոնք ուղղված կլինեն արդյունաբերական հատվածի աջակցմանը, նորարարության խթանմանը...
Ռուսաստանը ԵԱՏՄ-ի և ԱՄԷ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի
Միաժամանակ մեծ ուշադրություն ենք դարձնում փոխադարձ առևտրի պայմաններին...
Գևորգ Պապոյանը ՌԴ-ում կմասնակցի ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ