News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հուլիս 24
Տեսնել լրահոսը


Բաքվում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների գործերով պետք է սպասել մոտավորապես այն, ինչ տեղի ունեցավ Վագիֆ Խաչատրյանի պարագայում, նաեւ այլ մեր գերիների պարագայում, երբ ուղղակի կարված գործերով, շոուներով դատարանում ձեւական կերպով դատապարտել են մարդկանց, բավականին ծանր հոդվածներով մեղավոր են հռչակվել Ադրբեջանում տեղի ունեցած բազմաթիվ հանցագործությունների համար: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Արցախի նախկին  պետնախարար, նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը:

«Այդ մարդկանց մի մասը մինչեւ հիմա իր պատիժը կրում է, մյուս մասը ազատ է արձակվել քաղաքական առեւտրի արդյունքում: Սա է սպասում մեր ռազմաքաղաքական ղեկավարությանը, իսկ թե դրանից հետո ինչ է սպասվում, բավականին անորոշ է: Հնարավորինս պետք է անենք, որ նրանք վերադարձվեն հայրենիք»,-ասաց նա:

Բեգլարյանի խոսքով, արդեն այսօր բազմաթիվ ահազանգեր կան նրանց խոշտանգումների վերաբերյալ. Ամենահայտնին Ռուբեն Վարդանյանի դեպքն է, երբ հացադուլ եղավ 20-21 օր շարունակ եւ ուղղակի նրա արյան ճնշումն են չափել, ոչ մի այլ բուժզննություն չի կատարվել: Հետո իր իրավաբանական թիմը հայտարարեց, որ ժամերով կանգնած են պահել, չեն թողել քնի, ջրից են զրկել: Սրանք հստակ ահազանգեր են: Զսպող մեխանիզմը միջազգային ճնշումն է, որը բավարար չէ, այլապես չէր լինի այս իրավիճակը: Զսպող այլ մեխանիզմներ կարող էին լինել, եւ կային, երբ ադրբեջանցիներ էին գերեվարված Հայաստանում: Բայց արդեն այդ մեխանիզմը չկա:

Միջազգային ճնշման ուղղությամբ կան եւ քաղաքական, եւ իրավական, եւ տեղեկատվական ճնշման մեխանիզմները: Իհարկե, կան նաեւ տնտեսական պատժամիջոցներ, որոնք առայսօր չեն կիրառվել, դեռեւս տեսանելի ապագայում չենք կարող  ասել, որ այդ հեռանկարն առկա է: Իսկ միջազգային ճնշման համար մեզ պետք է, որ ՀՀ-ն պաշտոնապես հնարավորինս անի այդ ճնշումը գործադրելու համար»,- ընդգծեց նախկին ՄԻՊ-ը:

Արտակ Բեգլարյանը պատմեց, որ ինքը ապրիլի վերջին այցելել է Ժնեւ, մասնակցել է Ադրբեջանի խոշտանգումների դեմ կոնվենցիայի հիմքով ներկայացվող զեկույցի քննարկմանը. «Այդ կոմիտեում ես որպես ՀԿ ներկայացուցիչ ներկայացրեցի խոշտանգումների պատմությունը, խոսեցի նաեւ մեր ռազմաքաղաքական ղեկավարության, այլ պատանդառված, գերեվարված անձանց խոշտանգումների  ռիսկի վերաբերյալ եւ հենց այդ օրերին ռուբեն Վարդանյանի հացադուլի մասին ինֆորմացիան հայտնի էր դարձել. «Ես նշեցի, որ նր կյանքին վտանգ է սպառնում: Բայց հաշվի առեք, որ խոշտանգումների դեմ կոմիտեն իր եզրակացությունը հրապարակեց, այնտեղ բավականին ուժեղ շեշտադրումներ կային, հստակ ուղերձ էր տրվում Ադրբեջանին, որ պետք է խոշտանգումները կանխել, մոնիտորինգային մեխանիզմները կիրառվեն: Սակայն առանց Ադրբեջանի իշխանությունների համաձայնության, այդ կոմիտեն կամ զեկուցողը չի կարող այցելել ազատազրկված անձանց:

Ցավոք սրտի, Ադրբեջանը բավականին լուրջ իմունիտետ է ձեռք բերել այդ ճնշումների հանդեպ, իրենք լավ գիտեն՝ ինչպես կարող են այդ ճնշումները չեզոքացնել կամ ուղղակի անտեսել: Իրենք հասկանում են, որ դրանք գործնական գին չեն ունենում: Եթե գիտեն, որ դա որեւէ կերպ չի ազդելու իրենց տնտեսական, ռազմական վիճակի վրա, իրենց հարաբերությունների վրա կոնկրետ երկրների ու կառույցների հետ, իրենք շարունկելու են նույն ձեւով»,- հայտարարեց Արտակ Բեգլարյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մասնագիտական ուսուցում և աշխատանք՝ արցախցիների համար․ ծրագրի վերաբերյալ առավել հաճախ հնչող հինգ հարցերի պատասխանները
Եթե ԼՂ-ից բռնի տեղահանվել եք 2023 թվականին և փնտրում եք աշխատանք, ապա ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց զբաղվածության…
Հայեր, առաջնորդե՛ք աշխարհը դեպի իրապես խաղաղ COP 29-ը. Լուիս Մորենո Օկամպո
Դուք կարող եք ի ցույց դնել նախագահ Իլհամ Ալիևի հանցանքները, ով շարունակում է թիրախավորել իր քաղաքացիներին Ադրբեջանում...
ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են ադրբեջանական գերության մեջ գտնվող ԼՂՀ նախկին ղեկավարներին
Այցելությունների ընթացքում ԿԽՄԿ-ն գնահատում է կալանավորների նկատմամբ վերաբերմունքը, նրանց պահման պայմանները...
Արցախի նախագահը հետաքրքրվել է՝ ինչպես են պաշտպանվում բռնահանված արցախցիների իրավունքները
Նախագահ Սամվել Շահրամանյանը շնորհակալությունն է հայտնել՝ արցախահայության իրավունքների պաշտպանության հարցում...
«Le Figaro». Ադրբեջանը ոչնչացնում է հայկական հազարամյա մշակութային և պատմական ժառանգությունը
Այս լկտի և կործանարար քաղաքականությունը նպատակ ունի ջնջել Լեռնային Ղարաբաղի հայերի...
Արցախի հայաթափման ու կորստի հիմնական դերակատարները. Անդրանիկ Թեւանյան
Նախկինում էլ էր Միշելը «լավ հանդիպումներ» ունեցել Փաշինյանի ու Ալիևի հետ…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ