News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հուլիս 22
Տեսնել լրահոսը

Իսրայելի Գերագույն դատարանը երկրի կառավարությանը պարտավորեցրել է կրոնական դպրոցների աշակերտներին բանակ զորակոչել, հայտնում է Reuters-ը։

Որոշումն ընդունվել է միաձայն։ Դատարանի հայտարարության մեջ ասվում է, որ ուղղափառ ուսանողներին չզորակոչելու իրավական հիմք չկա, և շեշտվում է, որ «պատերազմի այս պահին անհավասարության բեռը հատկապես սուր է զգացվում»:

Իսրայելում երկար տարիներ ակտիվորեն քննարկվում է բանակում ուղղափառ հրեական ծառայության հարցը։ Յեշիվայի (կրոնական ուսումնական հաստատությունների) ուսանողների տարկետումը երաշխավորող օրենքը գործում է 1949 թվականից։ 2017 թվականին Գերագույն դատարանը բեկանեց այն։

Բայց փաստորեն, օրենքի չեղարկումից հետո ոչինչ չփոխվեց. Բենիամին Նեթանյահուի կառավարությունը (իշխող կոալիցիան նույնպես հենվում է ուղղափառների աջակցության վրա) հատուկ հրամանագրերի օգնությամբ պարբերաբար երկարաձգում էր տարկետումները։ Գերագույն դատարանի նոր որոշումից հետո դա այլեւս հնարավոր չի լինի։

Իսրայելում զինվորական ծառայությունը պարտադիր է երկրի բոլոր քաղաքացիների՝ տղամարդկանց և կանանց համար։ Գործնականում արաբները սովորաբար չեն զորակոչվում բանակ, թեև նրանք կարող են կամավոր ծառայել:

Ուղղափառ հրեաները կազմում են Իսրայելի բնակչության մոտ 13%-ը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ