News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 14
Տեսնել լրահոսը

Նախագահ Վլադիմիր Զելենսկին ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության հարցով առաջին միջկառավարական համաժողովի կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ, ինչը պաշտոնական մեկնարկ կտա Ուկրաինայի՝ Եվրամիությանն անդամակցության շուրջ բանակցություններին։ Նա հայտարարության տեքստը տեղադրել է X-ում։

Զելենսկու խոսքով՝ սա պատմական օր է, երբ Ուկրաինան անցնում է Եվրամիության հետ անդամակցության վերաբերյալ փաստացի, իրական բանակցությունների։

Նա հիշեց, թե ինչպես է ստորագրվել անդամակցության դիմումը 2022 թվականի փետրվարի 28-ին՝ լայնածավալ ներխուժման մեկնարկից մի քանի օր անց։

«Համարյա երկու տարի առաջ՝ 2022 թվականի հունիսին, մենք ստացանք թեկնածությունը, իսկ անցած տարվա դեկտեմբերին՝ բանակցությունների վերաբերյալ քաղաքական որոշում։ Բայց հենց այսօրվանից կսկսվի Եվրամիությանը մեր անդամակցության մեկնարկը. Ուկրաինայի և ԵՄ-ի առաջին միջկառավարական համաժողովն արդեն այսօր է»,- ասել է Զելենսկին։

Նա շնորհակալություն է հայտնել «յուրաքանչյուր մարդու, ով պաշտպանում է Ուկրաինան, մեր պետությունը, մեր ժողովրդին, ինչպես նաև այն թիմին, որն ամեն ինչ անում է, որպեսզի Ուկրաինան դառնա Եվրամիության մաս»:

«Մենք այլևս երբեք չենք շեղվի մեր ուղուց դեպի միասնական Եվրոպա, դեպի մեր ընդհանուր տուն՝ բոլոր եվրոպական ազգերի: Տուն, որը պետք է խաղաղ լինի», - ընդգծել է Զելենսկին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ