News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հուլիս 22
Տեսնել լրահոսը

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Վարդենիս» տեղամասի տարածքի ստուգման ընթացքում արձանագրել են, որ Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր բնակավայրի բնակիչ Ա.Հ.-ն, առանց համապատասխան ջրօգտագործման թույլտվության, ձկնաբուծության նպատակով շահագործվող 3 ջրավազանի համար ապօրինի ջրառ է իրականացնում Կարճաղբյուր գետից։

ԲԸՏՄ Գեղարքունիքի տարածքային բաժնի պետի որոշմամբ ապօրինի ջրօգտագործումը կասեցվել է։

Հատուկ պահպանվող տարածքի ռեժիմը խախտելու և անօրինական ջրօգտագործման համար Ա.Հ.-ի նկատմամբ նշանակվել են վարչական տուգանքներ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ