News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 14
Տեսնել լրահոսը

Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն ողջունել է ԵՄ-ին երկրի անդամակցության շուրջ բանակցությունների պաշտոնական մեկնարկը, որը նախատեսված է երեքշաբթի Լյուքսեմբուրգում անցկացվող անդամակցության առաջին միջկառավարական համաժողովում։

Մոլդովայի նախագահն X-ի իր միկրոբլոգում նշել է, որ այսօր Մոլդովան և Ուկրաինան պաշտոնապես սկսում են ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները։ Մեր ապագան եվրոպակյան ընտանիքում է։

Խորապես երախտապարտ ենք Ուրսուլա ֆոն դեր Լայենին, Շառլ Միշելին, Ռոբերտա Մեցոլային և Բելգիային՝ իրենց նախագահությամբ անսասան աջակցության համար։ Միասին մենք ավելի ուժեղ ենք»,- շեշտել է Մոլդովայի նախագահը։

Մոլդովան և Ուկրաինան ԵՄ անդամակցության հայտ է ներկայացրել 2022 թվականին՝ Ուկրաինա Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժումից օրեր անց, ինչը Սանդուն խստորեն դատապարտել է:

Մոլդովայում եվրոպամետ քաղաքականության առնչությամբ այս տարվա հոկտեմբերին հանրաքվե կանցկացվի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ