News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 14
Տեսնել լրահոսը

Հայկական ատոմային էլեկտրակայանի (ՀԱԷԿ) գլխավոր տնօրեն, Շահագործող կազմակերպությունների համաշխարհային ասոցիացիայի մոսկովյան կենտրոնի (ՇԿՀԱ ՄԿ) կառավարիչների խորհրդի նախագահ Էդուարդ Մարտիրոսյանը Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքում մասնակցել է ՇԿՀԱ ՄԿ-ի տնօրենների համաժողովին: Այդ մասին հայտնում են Հայկական ատոմային էլեկտրակայանից:

Համաժողովի շրջանակում ասոցիացիայի անդամ հանդիսացող ատոմային էլեկտրակայանների տնօրենները հանդես են եկել «Ընթացք դեպի կատարելություն» ոլորտային նախաձեռնության գործնական իրականացման վերաբերյալ զեկույցներով:

Իր համանուն զեկույցում Էդուարդ Մարտիրոսյանը մասնավորապես անդրադարձել է ՀԱԷԿ-ում անվտանգության ստանդարտների կատարելագործման ուղղությամբ տարվող աշխատանքներին՝ առանձնակի կարևորելով ՇԿՀԱ-ի կողմից մշակվող և կիրառվող առաջատար մեթոդները և գործելակերպը, որոնք ուղղված են ռիսկերի նվազեցմանը և սարքավորումների հուսալիության բարձրացմանը:

ՇԿՀԱ ՄԿ-ի տնօրենների համաժողովի օրակարգում ընդգրկված են եղել նաև «Նոր երկրներ և կազմակերպություններ, նոր տեխնոլոգիաներ», «Աշխատանքի նոր ձևաչափեր ՇԿՀԱ-ի և ՇԿՀԱ ՄԿ-ի հետ», «Արդյունաբերության առջև ծագած նոր մարտահրավերները ժամանակակից պայմաններում» թեմաներին վերաբերող հարցեր, որոնք ներկայացվել և համապարփակ քննարկման են արժանացել մասնակիցների կողմից։

Համաժողովը կարևոր նշանակություն է ունեցել ՇԿՀԱ-ի և ՇԿՀԱ ՄԿ-ի նոր մարտահրավերներին և ժամանակի պահանջներին հարմարվելու տեսանկյունից՝ ընդլայնելով գիտելիքների և փորձի փոխանակման հնարավորությունները:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսական ատոմակայանները շատ էֆեկտիվ են. մենք մեր հետույքի վրա արկածնե՞ր ենք ման գալիս. Բագրատյան
Չպետք է մոռանալ, որ մոդուլային առաջին ատոմակայանները ռուսներն ու չինացիներն են կառուցել, ոչ թե ամերիկացիները. Ամերիկացիները այսօր ոչ մի...
Գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Վանաձորում
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում…
Նավթի գները բարձրանում են
WTI տեսակի նավթի օգոստոսյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) էլեկտրոնային...
Ադրբեջանն առաջին կիսամյակում Եվրոպա է մատակարարել 6,4 մլրդ խորանարդ մետր գազ
Ադրբեջանից գազի արտահանումը կես տարում կազմել է 12,7 մլրդ խորանարդ մետր...
Brent-ը թանկացել է՝ մեկ բարելը 85,77 դոլար
Հինգշաբթի առավոտյան նավթի գնանշումները բարձրանում են...
Սանոսյանը և Իրանի դեսպանը ընդգծել են ՀՀ-Իրան 3-րդ էլեկտրահաղորդման գծի շինարարությունը շուտ ավարտելու անհրաժեշտությունը
Նախարար Սանոսյանը վերահաստատել է պատրաստակամությունը շարունակել բազմոլորտ համագործակցությունը և խորացնել համագործակցություն...
Ամենաշատ