News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 14
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խստորեն դատապարտել է Դաղստանում ահաբեկիչների կողմից իրականացված հանցավոր հարձակումը, համերաշխություն է հայտնել ռուս ժողովրդին, անկեղծ ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթել բոլոր վիրավորներին, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ Պուտինն, իր հերթին, շնորհակալություն է հայտնել ցավակցությունների ու արտահայտած աջակցության համար։

Երկու երկրների ղեկավարները պայմանավորվել են շարունակել հակաահաբեկչական ուղղությամբ գործողությունների սերտ համակարգումը։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա անձնական շփումների մասին, այդ թվում՝ հուլիսի 3-4-ին Աստանայում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ