News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 14
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը հունիսի 25-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Սերբիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Տատյանա Պանայոտովիչ Ցվետկովիչին:

ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով հյուրին` Սարգիս Խանդանյանն ընդգծել է, որ առանձնահատուկ են Հայաստան-Սերբիա հարաբերությունները: Հանձնաժողովի նախագահի խոսքով Սերբիան եվրոպական այն քիչ երկրներից է, ուր ՀՀ քաղաքացիները մեկնում են առանց մուտքի արտոնագրի պահանջի:

Կողմերը խոսել են երկու երկրների օրենսդիր մարմինների միջեւ համագործակցության խորացման անհրաժեշտության մասին: Նշվել է, որ Սերբիայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո առաջիկայում Հայաստանի հետ կձեւավորվի բարեկամական խումբ:

Դեսպանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, ընդգծել է, որ Սերբիան ու Հայաստանը բարեկամական երկրներ են եւ ունեն շատ նմանություններ: Տատյանա Պանայոտովիչ Ցվետկովիչը կարեւորել է երկկողմ համագործակցությունը միջազգային տարբեր հարթակներում:

Զրուցակիցներն արձանագրել են տնտեսական, անվտանգային, կրթական, մշակութային, զբոսաշրջության ոլորտներում փոխգործակցության զարգացման ուղղությամբ առկա ներուժի իրացման անհրաժեշտությունը:

Հանդիպմանն անդրադարձ է եղել տարածաշրջանային անվտանգային հարցերի: Կողմերը կարեւորել են Հարավային Կովկասում եւ Բալկաններում հարատեւ խաղաղության հաստատումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ