News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 14
Տեսնել լրահոսը

Նախօրեին Դաղստանի Սերգոկալինսկի շրջանի ղեկավարի պաշտոնից հեռացված Մագոմեդ Օմարովը, կալանավորվել է 10 օր ժամկետով, հայտնում է «Коммерсантъ»-ը՝ վկայակոչելով հանրապետության Գերագույն դատարանի մամուլի ծառայության ղեկավար Զարեմա Մամաևին։

Մախաչկալայի Լենինյան շրջանային դատարանը նրան մեղավոր է ճանաչել  Ռուսաստանի Դաշնության Վարչական իրավախախտումների օրենսգրքի 20-րդ հոդվածի  1-ին մասով (մանր խուլիգանություն) նախատեսված վարչական հանցագործություն կատարելու մեջ:: Կատարված հանցագործության մանրամասները չեն հաղորդվում։

Որոշումը օրենքով սահմանված կարգով կարող է բողոքարկվել վերադաս մարմին, պարզաբանել են դատարանից։

Մագոմեդ Օմարովը ձերբակալվել է նախօրեին՝ հունիսի 24-ի երեկոյան։ Աղբյուրի փոխանցմամբ՝ այժմ հետաքննությունը քննարկում է, թե արդյոք շրջանի նախկին ղեկավարին պետք է մեղադրել ահաբեկչությանն օժանդակելու մեջ։

Ավելի վաղ ռուսական լրատվամիջոցները գրել էին, որ Օմարովի երկու որդիները մասնակցել են Մախաչկալայի հարձակմանը։

«Կոմերսանտ»-ի տեղեկություններով՝ շրջանի ղեկավարի որդին՝ Օսման Օմարովը, եղել է Մախաչկալայի սինագոգի, եկեղեցու և ոստիկանության աշխատակիցների վրա հարձակման մասնակիցներից մեկը։ Հունիսի 23-ին Մախաչկալայում և Դերբենտում զինված անձինք կրակ են բացել։ Նրանք հարձակվել են երկու ուղղափառ եկեղեցիների, սինագոգների և ճանապարհային ոստիկանության բաժանմունքի վրա։

Հարձակման զոհ է դարձել 21 մարդ, որից 16-ը՝ ոստիկան։ Հարձակումն իրականացրած տղամարդկանցից հինգը սպանվել են։ Դաղստանի ղեկավար Սերգեյ Մելիքովը արտակարգ դեպքի հաջորդ օրը Սերգոկալինսկի շրջանի ղեկավարին ազատել է զբաղեցրած պաշտոնից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ