News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 14
Տեսնել լրահոսը

Հունիսի 25-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծովագյուղ-Վարդենիս ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվում:

Shаmshyan.com-ի հաղորդմամբ, ըստ նախնական տեղեկությունների՝ «ԶԻԼ 130» մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել ու բռնկվել է, տուժածներ չկան:

Դեպքի փաստով ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդի և ավտոմեքենայի սեփականատիրոջ ինքնությունը:

Տպել
Ամենաշատ