News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 14
Տեսնել լրահոսը

Երեքշաբթի օրը ոստիկանությունը կրակ է բացել ցուցարարների վրա, որոնք փորձում էին ներխուժել Քենիայի օրենսդիր մարմնի շենք, ինչի հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել, կան տասնյակ վիրավորներ, իսկ խորհրդարանի շենքի մի մասն այրվել է, երբ օրենսդիրները ներսում հարկերի բարձրացման մասին օրենսդրություն էին ընդունում, հաղորդում է Reuters-ը:

Ոստիկանները կրակ են բացել այն բանից հետո, երբ արցունքաբեր գազն ու ջրցան մեքենաները չեն կարողացել ցրել ամբոխը։ Reuters-ի լրագրողը խորհրդարանի շենքի մոտ հաշվել է առնվազն հինգ ցուցարարի դի։

Իր հերթին, բուժաշխատող Վիվիան Աչիստան ասել է, որ գնդակահարվել է առնվազն 10 մարդ։ Մեկ այլ բուժաշխատող Ռիչարդ Նգումոն հայտնել է, որ կրակոցների հետևանքով վիրավորվել է ավելի քան 50 մարդ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ