News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 14
Տեսնել լրահոսը


Ուրեմն ինչ-որ մի բան արել են, որ ձերբակալել են, եթե ոչ մեկ ոչ մի հակաօրինական բան չի արել, հավանականությունը մոտ է զրոյի, որ իրեն կձերբակալեն: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ անդրադառնալով նրան, որ վերջին շրջանում ձերբակալվում ու կալանավորվում են Արցախի քաղաքների ղեկավարները:

«Ուրեմն ինչ-որ մի բան կա,. բոլորս էլ գաղտնալսումները լսել ենք, թե ով ինչ էր անում, ինչի դիմաց էր անում: Հայաստանում արգելված է մարդկանց գումարով տանել ցույցերի: Դա քրեական վարքագիծ է, եթե որեւէ մեկը նման բան անում է, պետք է դա ստանա համապատասխան քրեաիրավական գնահատական, նաեւ պատիժ: Իսկ արցախահայությանը ՀՀ կառավարությունը փորձում է մաքսիմալ աջակցել:

Մենք հիմա խոսում ենք արցախահայերի բնակարանային ապահովման ծրագրի մասին, իսկ ԼՂ նախկին ղեկավարներից, պաշտոնյաներից քանի՞սն են այսօր ՀՀ-ում խոշոր կառուցապատող, քանի՞սն են բազմահարկ շենքեր կառուցում: Իսկ երբ մենք հիփոթեքով  վարկ ենք վերցնում 20 տարով, տուն ենք գնում, ընդդիմադիր մամուլը սարքում է մի եսիմ ինչ, իսկ որ ԼՂ նախկին ղեկավարներն այստեղ բազմամիլիոնանոց շենքեր են կառուցում, դա նորմալ է»,-ասաց Վահագն Ալեքսանյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ