News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 14
Տեսնել լրահոսը


Մենք խորացնում ենք մեր հարաբերությունները հավաքական Արեւմուտքի հետ, ու դա առավել քան տեսանելի է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:

«Հայաստանը որեւէ քայլ անելուց, որեւէ փաստաթուղթ ստորագրելուց կամ չստորագրելուց առաջ մի քանի անգամ է մտածում եւ փորձում է բալանսավորել Հայաստանի բոլոր պետական շահերը՝ բոլոր դրվագներով: Մեզ համար հստակ է, որ շարժվում ենք ճիշտ ուղղությամբ, Հայաստանը տանում ենք ճիշտ ուղությամբ, դեպի անկախ եւ ինքնիշխան Հայաստան»,-ասաց նա:

Հարցին, Ի վերջո, Հայաստանը պոկվո՞ւմ է հետխորհրդային երկրների հետ իր դաշնակցությունից, թե ոչ, ՔՊ-ական պատըգամավորը պատասխանեց. «Բելառուսի հետ կապված վերջին օրերին շատ ավելի պարզ է ամեն ինչ ասվել, քան երբեւէ: Այն, ինչ խոսել է Բելառուսի նախագահը, դա ուղղակի… ճիշտ բառը չեմ գտնում ասելու: Գտնվել դաշնակցային բլոկում մի երկրի հետ, ու նրա թշնամու հետ պլանավորել հարձակում տվյալ երկրի վրա, նրան մատակարարել զենք, բարոյականության, արժանապատվության ոչ մի նորմի սահմանի շրջանակի մեջ չի տեղավորվում: Այո, Արարատ Միրզոյանը հանդիպել է Տիխանովսկայայի հետ ու շատ լավ է արել, կարելի է ավելի շատ հանդիպել: Չեմ բացառում նրան Հայաստան հրավիրելը: Նա առնվազն հայտարարություն չի արել, որ Ալիեւի հետ քննարկում էր, թե ինչպես պետք է պլանավորել պատերազմը, ինչպես էին երազում Ադրբեջանը հաղթանակի մասին եւ դա կայացավ: Տիխանովսկայան նման հայտարարություններ չի արել՝ ի տարբերություն Լուկաշենկոյի»:

Դիտարկմանը, որ իշխանությունները անուղղակի հայտարարում են, որ Ռուսաստանն էլ նման քայլեր արել է, Ալեքսանյանն ասաց. «Ռուսաստանը հանդիսացել է Ադրբեջանի զենքի թիվ մեկ մատակարարը մինչեւ պատերազմը: Իսկ այն, որ մեր որոշ դաշնակիցներ իրենց պահել են թշնամու պես, դա մեր ժողովուրդը շատ լավ տեսել է ու գնահատել է»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ