News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 14
Տեսնել լրահոսը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են սպառողների շահերի պաշտպանության ոլորտում առկա խնդիրներն ու հնարավոր լուծումները: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից:

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանն անդրադարձել է ԵՄ-ի հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում ստանձնած պարտավորությունների կատարմանը և այդ համատեքստում իրականացվող իրավական բարեփոխումներին: Մասնավորապես, դրանք վերաբերում են ապրանքների և ծառայությունների բնութագրերին, այդ թվում՝ քանակի և որակի համապատասխանությանը, առցանց առևտրին, սննդի անվտանգությանը, վերահսկողության մեխանիզմներին և դրանց կատարելագործմանը և այլն: Ակնկալվում է, որ օրենսդրական փոփոխությունները կնպաստեն սպառողների իրավունքների հստակ, միասնական ամրագրմանը, քաղաքականության մշակմանը, վերահսկողական մեխանիզմների ներդրմանը, խմբային և անհատական շահերի պաշտպանությանը, սպառողների իրավունքների վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը:

Նշվել է, որ օրենսդրական փոփոխությունները նախատեսվում է իրականացնել Էկոնոմիկայի նախարարության և շահագրգիռ այլ գերատեսչությունների հետ համագործակցությամբ:

Վարչապետ Փաշինյանը կարևորել է սպառողների իրավունքների պաշտպանության ուղղությամբ հետևողական քայլերի ու նախատեսվող օրենսդրական փոփոխությունների իրականացումը սահմանված ժամանակահատվածում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ