News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 14
Տեսնել լրահոսը


Բոլորի համար վաղուց ակնհայտ է, որ այդ շարժումը վաղուց մարել է, այստեղ մեծ հաշվով  երկիմաստություն չեմ տեսնում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ անդրադառնալով Բագրատ Սրբազանի գլխավորած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը:

Հարցին՝ որեւէ վտանգ չի՞ տեսնում իշխանափոխության, նա պատասխանեց. «Իսկ դուք տեսնո՞ւմ եք: Ակնհայտ է, որ լրիվ մարած շարժում է, արդեն հասել է այն փուլին, որ բոլորը մեղադրում են իրար այն ձախողելու համար: Դա արդեն ցանկացած ընդդիմադիր շարժման վերջի արձանագրումն է: Երբ շարժման առաջնորդները մեղադրում են մեկը մյուսին, դա ձախողման արձանագրումն է յուղոտ գրիչով»:

Դիտարկմանը, որ շարժման ռաջնորդներն ասում են, որ սեպտեմբերին կլինեն հստակ գործողություններ, ՔՊ-ական պատգամավորն արձագանքեց. «Իսկ ինչու ոչ հիմա: Բա էս երկու ամսին ինչի՞ համար է, արձակուրդ են գնո՞ւմ: Հայրենիքը կսպասի, իրենք գնան արձակուրդ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ