News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 14
Տեսնել լրահոսը

Ըստ Middle East Eye-ի և Arabic Post-ի համատեղ հրապարակած հետաքննության՝ արաբական երկրներում արտադրված ընկերությունների արտադրած հարյուրավոր պարենային ապրանքներ հավաստագրվել են իբրև կոշեր, որոնցից շատերն առ այսօր վաճառվում են Իսրայելում:

Հետաքննությամբ պարզվել է, որ Գազայի պատերազմի սկզբից Իսրայելի և տարածաշրջանի մի շարք երկրների, դրանց թվում՝ Արաբական Միացյալ Էմիրությունների, Եգիպտոսի, Հորդանանի և Մարոկկոյի միջև դեռևս ամուր առևտրային կապերը գործում են, անգամ երբ Իսրայելը ցեղասպանության և ավելի քան 37 հազար պաղեստինցիների սպանության համար ենթարկվել է միջազգային դատապարտման և նրա նկատմամբ բազմիցս առևտրային բոյկոտի կոչեր են հնչել։

Ըստ Իսրայելի գլխավոր ռաբինատի հրապարակած կոշեր արտադրանքի տվյալների բազայի ՝ անցյալ տարվա հոկտեմբերից այս երկրներում արտադրված տասնյակ ապրանքների համար նոր հավաստագրեր են հաստատվել։

Middle East Eye-ը նաև հայտնաբերել է արաբական երկրների կոշերի հավաստագրված ապրանքների օրինակներ, որոնք վաճառվում են իսրայելական սուպերմարկետների վաճառասեղաններում և առցանց:

Իսրայելի գլխավոր ռաբինատը կրոնական իշխանությունն է, որը հրեական օրենքներին համապատասխանությունը ցույց տվող կոշերի վկայականներ է հանձնում։ Դրանք անհրաժեշտ են իսրայելական խանութների և սուպերմարկետների մեծ մասում սննդամթերքի վաճառքի համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ