News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 14
Տեսնել լրահոսը

Կրասնոդարում ողբերգություն է տեղի ունեցել. «BMW» մակնիշի ավտոմեքենան, որը վարում էր Ռաֆայել Առաքելյանը, ընկել է Галерея առևտրի կենտրոնի ավտոկայանատեղիի 3-րդ հարկից, հայտնում է Mash Telegram ալիքը։

«Նա մեքենան գնել էր մեկ ամիս առաջ։ Այսօր ավտոկայանատեղիում չափից շատ արագացրել է ու կորցրել կառավարումը։ Օտարերկրյա մեքենան ճեղքել է ցանկապատը և ցած է ընկել երրորդ հարկից. 37-ամյա Ռաֆայելի հետ մեքենայում եղել է կին և 12-ամյա երեխա։ Երեքն էլ տեղում հարվածից մահացել են»,- հայտնում է Kub Mash-ը։

Screenshot 2024-06-25 193200.jpg (133 KB)

Ինչպես հայտնում է Mash ռեսուրսը, հետաքննությունը կարծում է, որ մեքենայի անկումը կարող էր վարորդի կողմից ինքնասպանություն լինել։

«Ըստ նախնական վարկածի՝ արտասահմանյան մեքենան տեխնիկապես սարքին է եղել, Ռաֆայել Առաքելյանը միտումնավոր արագացրել է այն առավելագույն արագությամբ և ցած նետել երրորդ հարկից՝ ճեղքելով ցանկապատը»,–գրում է աղբյուրը։ Դեպքի առթիվ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել «Դիտավորյալ սպանություն» հոդվածով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ