News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 14
Տեսնել լրահոսը

Բելգիայի արտգործնախարար Այա Լյաբիբը միջկառավարական հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ԵՄ անդամակցության բանակցային գործընթացում Ուկրաինայի առաջընթացի տեմպն առաջին հերթին կախված կլինի այսպես կոչված հիմնարար կլաստերի շրջանակում՝ առաջին հերթին օրենքի գերակայության ոլորտում բարեփոխումներից։ Լյուքսեմբուրգում անցկավող համաժողովը ԵՄ-ին հնարավորություն է տալիս սկսելու Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունները, հայտնել է «Европейская правда»-ն։

Լյաբիբը նշել է, որ բանակցային գործընթացն ուղղված է նրան, որ Ուկրաինան ամբողջությամբ ընդունի ԵՄ կանոնակարգը՝ Եվրամիության հիմնարար նորմերն ու կանոնները, և գործնականում ապահովի դրանց իրագործումը։

«ԵՄ-ն ակնկալում է, որ Ուկրաինան կշարունակի ցույց տալ իր խոստումների և քաղաքական կամքի ուժը՝ հիմնարար կլաստերում կյանքի կոչելով անհրաժեշտ բարեփոխումներն ու հասնել շոշափելի առաջընթացի»,- նշել է նա։ Բելգիայի արտգործնախարարը  կարևորել է  բարեփոխումների գործընթացին քաղաքացիական հասարակության ակտիվ մասնակցությունը։

Ըստ Լյաբիբի՝ Ուկրաինան պետք է շարունակի բարեփոխումները օրենքի գերակայության և մարդու հիմնական իրավունքների ասպարեզում, ամրապնդի ժողովրդավարական ինստիտուտները, շարունակի պետական ​​կառավարման բարեփոխումները, և առաջնորդվի տնտեսական չափանիշներով:

«Առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձնել դատաիրավական բարեփոխումներին, կոռուպցիայի դեմ պայքարին, ինչպես նաև ազգային փոքրամասնությյան ներկայացուցիչների պաշտպանությանն ու ոչ խտրական վերաբերմունքին»,- նշել է նա։

Այա Լյաբիբն ընդգծել է, որ այս բոլոր ոլորտներում առաջընթացի անշրջելիություն,  բարեփոխումների ամբողջականությունն ու արդյունավետությունը ապահովելու համար Եվրահանձնաժողովը կշարունակի ուշի-ուշով հետևել առաջընթացին և պարբերաբար զեկուցել Եվրոպական խորհրդին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ