News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 14
Տեսնել լրահոսը

Միացյալ Նահանգները շտապ կերպով աշխատում է դիվանագիտական ​​համաձայնության հասնելու համար, որը թույլ կտա Իսրայելի և Լիբանանի քաղաքացիներին վերադառնալ իրենց տները՝ սահմանի երկու կողմերում, երեքշաբթի ասել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը, հաղորդում է Reuters-ը։

«Հեզբոլլահի սադրանքները սպառնում են Իսրայելի և Լիբանանի ժողովրդին ներքաշել պատերազմի մեջ, որը նրանք չեն ցանկանում: Նման պատերազմն աղետ կլինի Լիբանանի համար և կործանարար հետևանքներ կունենա անմեղ իսրայելցի և լիբանանցի խաղաղ բնակիչների համար»,- Պենտագոնում Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանի հետ հանդիպման սկզբում ասել է Օսթինը: Միաժամանակ, Պենտագոնի ղեկավարը նշել է, որ հետագա էսկալացիան կանխելու համար լավագույն միջոցը դիվանագիտությունն է։

«Ուստի, մենք շտապ կերպով ձգտում ենք դիվանագիտական ​​համաձայնության, որը կվերականգնի կայուն անդորրն Իսրայելի հյուսիսային սահմանին և թույլ կտա խաղաղ բնակիչներին անվտանգ վերադառնալ իրենց տները՝ Իսրայել-Լիբանան սահմանի երկու կողմերում»,- հավելել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ