News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 21
Տեսնել լրահոսը

Աշխարհի ամենաերկար թունելը, որը 40 մետրով իջնում ​​է Բալթիկ ծովի հատակով, կկապի Դանիան և Գերմանիան՝ 2029 թվականին բացվելուց հետո երկու երկրների միջև ճանապարհորդության ժամանակը կրճատելով, հայտնել է CNN-ը։

Ֆեհմարնբելթ թունելի առաջին տարրը բացել է հունիսի 17-ին՝ Դանիայի թագավոր Ֆրեդերիկ 10-րդը, ինչը 2020 թվականին շինարարության մեկնարկից չորս տարի անց նշանակալից իրադարձություն էր:

Դանիական կողմում՝ Ռեդբիհավնից արևելք, անցյալ տարի ավարտվել էր գործարանի կառուցումը, որը կտեղադրի թունելը կազմող 89 զանգվածեղ բետոնե հատվածները: Նախագծի համար պատասխանատու դանիական Fermern A/S պետական ​​ընկերությունում պնդում են, որ այն իր տեսակի մեջ ամենախոշոր և ամենաժամանակակից արտադրական ձեռնարկությունն է: 18 կիլոմետր երկարություն ունեցող թունելը Եվրոպայի խոշորագույն ենթակառուցվածքային նախագծերից է, որի շինարարության բյուջեն կազմում է ավելի քան 7 միլիարդ եվրո։ Համեմատության համար նշենք, որ Անգլիան և Ֆրանսիան կապող 50 կիլոմետրանոց Լա Մանշի թունելը, որն ավարտվել է 1993 թվականին, արժեցել է 12 միլիարդ ֆունտ ստեռլինգ (13,6 միլիարդ դոլար) համարժեք ներկայիս կուրսով:

Թունելը կկառուցվի Ֆեհմարնի գոտու միջով՝ գերմանական Ֆեհմարն կղզու և դանիական Լոլլանդ կղզու միջև և նախագծված է որպես այլընտրանք ամեն տարի Ռոդբիից և Պուտգարդենից միլիոնավոր ուղևորներ տեղափոխող գործող լաստանավային հաղորդակցությանը: Եթե ​​լաստանավով անցնելն հիմա տևում է 45 րոպե, թունելով այն ​​կտևի ընդամենը 7 րոպե՝ գնացքով, 10 րոպե՝ մեքենայով։

Թունելը, որի պաշտոնական անվանումն է Fehmarnbelt Fixed Link, կլինի նաև աշխարհի ամենաերկար ավտոմոբիլային և երկաթուղային թունելը: Այն բաղկացած կլինելի երկու երկկողմանի մայրուղուց, որոնք իրենց հերթին բաժանված կլինեն սպասարկման անցուղիով և էլեկտրաֆիկացված երկաթուղային երկու գծերով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ