News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 14
Տեսնել լրահոսը

Զորակոչիկիների զորակոչի գործընթացին անդրադառնալիս, ոչինչ պետք չի բերել զինված ուժեր զորակոչվելիս, որովհետեւ պաշտպանական գերատեսչությունը հոգում է այն ամենը, ինչի կարիքը կա: Այս մասին ՊՆ լրատվական ծառայությանը տրված հարցազրույցում ասել է ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար, գնդապետ Արեն Սարգսյանը:

«Տարիներ շարունակ եղել է, երբ որ ծնողները զորակոչիկների հետ բանակ են ուղեկցել ինչ-որ անհրաժեշտ պարագաներ, այս պարագայում ընդամենը կարելի է հորդորել այդ օրը կամ հաջորդ օրը օգտագործելու համար: Զորամաս ժամանելուն պես արդեն անհատական հիգիենիկ պագաների անհրաժեշտություն կարող է չզգացվել»,-ասել է նա:

Սարգսյանը նշել է, որ հանրապետական հավաքակայանում սկսվել է զորակոչիկների հանդերձավորման գործընթացը եւ զորամասեր զորակոչիները մեկնում են զինվորական համազգեստ ստացած:

ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետը նշել է, որ զորակոչիկների հագուստը կնիքված տոպրակներով հարազատները կստանան զինկոմիսարիատներում:

 

 

. | Ամառային զորակոչի մեկնարկի կապակցությամբ հարցազրույց ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար, գնդապետ Արեն... | By ՀՀ պաշտպանության նախարարություն ...

https://www.facebook.com

 

 

Տպել
Ամենաշատ