News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 21
Տեսնել լրահոսը

ՄԱԿ-ի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպությունը (ՅՈՒՆԵՍԿՕ) առաջարկել է Սթոունհենջն ավելացնել «վտանգված համաշխարհային ժառանգության» ցանկում, հայտնել է PA Media-ն։

ՄԱԿ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեն հրապարակել է Ուիլթշիրի հնավայրը ցանկում ներառելու որոշման նախագիծը, որի նպատակն է աջակցել վտանգված օբյեկտների պահպանության ջանքերին ու միջազգային օգնությանը:

Դա տեղի է ունենում շարունակական մտահոգությունների և երկարատև իրավական պայքարի ֆոնին Սթոունհենջում մոտակա ճանապարհային թունելի կառուցման ծրագրերի շուրջ՝ A303 մայրուղու ծանրաբեռնվածությունը նվազեցնելու համար:

Փետրվարին Save Stonehenge World Heritage Site (SSWHS) կազմակերպությունը Գերագույն դատարանում տանուլ է տվել դատն այն բանից հետո, երբ տրանսպորտի նախարար Մարկ Հարփերը պաշտպանել է ութ մղոն ճանապարհի հիմնանորոգման ծրագրերը, ներառյալ երկու մղոնանոց թունելի կառուցումը:

ՄԱԿ-ի փաստաթղթի նախագծում նշվում է, որ առաջարկվող A303 սխեման շարունակում է սպառնալ ակնառու պատմական արժեքին։  Համաշխարհային ժառանգության կոմիտեն հուլիսի 21-31-ը Նյու Դելիում անցկացվելիք հանդիպմանը կքվեարկի՝ արդյոք անհրաժեշտ է այդ վայրն ընդգրկել «վտանգված համաշխարհային ժառանգության» ցանկում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ