News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 21
Տեսնել լրահոսը

Զինկոմիսարիատներում աշխատանքից մասսայական ազատումների մասին խոսք չի կարող լինել, չկա  նման բան եւ չի եղել: Այս մասին ՊՆ լրատվական ծառայությանը տրված հարցազրույցում ասել է ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար, գնդապետ Արեն Սարգսյանը:

«Աշխատավարձը հարաբերական մեծություն է եւ տարբեր մարդիկ տարբեր գումարով են բավարարվում կամ չբավարարվում: Այն, որ մարդը ցանկանում է էլ ավելի բարձր վարձատրվող աշխատանք ունենալ, դա բոլորի մոտ է, ոչ միայն զինվորական կոմիսարիատում, ոչ միայն պետական կառավարման համակարգում: Բայց զինկոմիսարիատում մենք ունենք տարբեր հաստիքներ, աշխատանքային պայմանագրով աշխատողներ, քաղաքացիական ծառայողներ, թե զինվորական ծառայողներ եւ նրանց բոլորի աշխատավարձերը տարբերվում է: Ինչպես զինվորականները կարող են ատեստավորվել, այնպես էլ նացած ծառայողները կարող են մասնակվցել մրցույթների եւ բարձրացնել իրենց աշխատավարձերը»,-ասել է նա:

Սարգսյանը նշել է, որ այս ոլորտում նույնպես թվայնացման աշխատանքներ են ընթանում եւ ինքը հույս ունի, որ դրանից հետո ավելի կթեթեւանա աշխատակիցների ֆիզիկակական աշխատանքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ