News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հուլիս 22
Տեսնել լրահոսը

Ուկրաինան ազգային փոքրամասնություններին եվրաինտեգրման շրջանակում պատրաստ է բավարարել Հունգարիայի պահանջները։ Դրա մասին հայտարարել է եվրոպական և եվրատլանտյան ինտեգրման հարցերով փոխվարչապետ Օլգա Ստեֆանիշինան։

ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցություններ սկսելու առաջին միջկառավարական համաժողովում Ուկրաինան հայտարարեց, որ պատրաստ է իրականացնել ազգային փոքրամասնությունների վերաբերյալ Հունգարիայի 11 առաջարկները։  

«Ուկրաինան անկեղծորեն հավատարիմ է հունգարական կողմի բարձրացրած 11 խնդիրների լուծմանը և լիարժեք իրականացմանը»,- ընդգծել է Ստեֆանիշինան։ Նա նշել է, որ այդ առաջարկների իրագործումը տեղի կունենա Ուկրաինայի եվրաինտեգրման ընդհանուր գործընթացի շրջանակում։

Այսօր՝ հունիսի 25-ին, Լյուքսեմբուրգում նախարարների մակարդակով անցկացվել է Ուկրաինա-ԵՄ առաջին միջկառավարական համաժողովը, որը կնշանավորի ԵՄ  անդամակցության բանակցությունների մեկնարկը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ