News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հուլիս 22
Տեսնել լրահոսը


Ես նման տեղեկություններ չունեմ, որ Արցախի ղեկավարութունը խնդրել է Նիկոլ Փաշինյանին դուրս բերել ժողովրդին Արցախից, խիստ անընդունելի եմ համարում Փաշինյանի  նման հայտարարությունները, քանի որ ինքն է գերագույն գլխավոր հրամանատարը եւ ինքը բոլոր զինվորակաների հանդեպ վերահսկման բոլոր լծակները ունեցել է: Այս մասին NEWS.am-ի հետ հարցազրույցի ընթացքում ասել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը:

«Եւ բնականաբար գաղտնի տվյալներ էլ ունի, թե ինչ է կատարվել Արցախում 2023 թվականի սեպտեմբերին: Ես կատերգորիկ կերպով դատապարտում եմ այն հայտարարությունները, պրոպագանդիստական թեզերը, որ արցախցիները չեն կռվել, չեն պաշտպանվել: 24 ժամվա ընթացքում Արցախում մենք ունեցել ենք շուրջ 230-240 զոհ, որը շատ-շատ ավելի ինտենսիվ ռազմական գործողություններ է նշանակում, քան 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ: Բացի դրանից, իմ տեղեկություններով, ադրբեջանական կողմը ունեցել է 1000-ից ավելի զոհ, որը միայն Մարտունու ուղղությամբ 580 զոհ են ունեղել, տարբեր տեղեկություններով ճշտել ենք:  Եթե մենք չենք կռվել, ապա այս զոհերը ինչպե՞ս են եղել, եթե չասեմ էլ, որ կռվելը շարունակելը ընդհանրապես ողջամիտ չէր»,-ասաց Բեգլարյանը` նշելով, որ եթե հնարավոր լիներ 24 ժամից շուտ կանգնեցնել, պետք էր կանգնեցնել:

Բեգլարյանի խոսքով` հստակ էր, որ արցախցին մարտնչում էր, բայց հյուծվում որ` մարտնչելով արժանապատվության համար:

«Հետեւաբար ողջամիտ չէր, երբ պաշարման մեջ, երբ ռուս խաղաղապահները մատը մատին չէին տալիս, Հայատանը լրիվ լքելէր քաղաքականապես, ռազմական առումով այդ հնարավորությունը չկար էլ լայնամասշտաբ պատերազմի մեջ մտնել, միջազգային հանրությունն էլ կրկին մատը մատին  չէր տալիս: Այս իրավիճակում միանշանակորեն, խելամիտ էր հանձնվել: Բայց պաշտպանության բանակը շատ արժանապատիվ է իրեն պահել, որեւէ դասալիք չի եղել, կանգնած իրենց արժանապատվությունը, տները, գերեզմանները պաշտպանել են»:

Տպել
Ամենաշատ