News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Ինտեր ՌԱՕ» հոլդինգը դժգոհ է հայկական ԱԷԿ-ը ղեկավարելու պայմաններից եւ մտադիր է  ժամկետից շուտ խզել պայմանագիրը, հայտնում է kommersant.ru-ն:

Պետական էներգահոլդինգ «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ը Հայաստանի հետ հայկական (Մեծամորի) ԱԷԿ-ի կառավարման պայմանները փոխելու բանակցություններ է սկսել, գրել է kommersant.ru-ն:  Նա նշել է, որ ատոմային էներգետիկան «Ինտեր ՌԱՕ»-ի համար «գործունեության ոչ հիմնական ուղղություն է` կտրուկ ավելացող ռիսկերով»: Էներգահոլդինգը հրաժարվել է պաշտոնական մեկնաբանություններ տալուց:

Իրավիճակին ծանոթ աղբյուրը հայտնում է, որ «Ինտեր ՌԱՕ»-ն եւ «Ռոսատոմ»-ը բանակցություններ են սկսել հայկական ԱԷԿ-ի կառավարումը  պետական ընկերություններին հանձնելու ուղղությամբ:  «Ինտեր ՌԱՕ» էներգահոլդինգի համար էական չէ, թե իրենից հետո ով կղեկավարի ԱԷԿ-ը` հայկական կո՞ղմը, թե՞ «Ռոսատոմ»-ը, կարեւորն այն է, որ դրա կառավարմամբ զբաղվող կառույցի գործունեության հիմնական ուղղությունը լինի ատոմային էներգետիկան:

Ըստ աղբյուրի` «Ռոսատոմ»-ը հետաքրքրված չէ գործող բլոկով: Այն առաջին հերթին հետաքրքրված է նոր բլոկի սարքավորումների նախագծով` մեկ գՎտ-ից ավելի հզորությամբ:

Էներգաբլոկը  պետք է կառուցվի մինչեւ 2017թ.: Ծրագրի արժեքը նախնական գնահատվել է 4-5 մլրդ դոլար: «Ռոսատոմ»-ը եւս վառելիք է մատակարարում հայկական ԱԷԿ-ին:

 «Ինտեր ՌԱՕ»-ն հայկական ԱԷԿ-ը կառավարում է 2003թ.-ից, կառավարման պայմանագրի ժամկետը  լրանում է 2013թ.:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ