Գազայի մի քանի գործող հիվանդանոցներն ու բժշկական հաստատությունները կարող են հոսանքազրկվել 48 ժամվա ընթացքում, եթե վառելիք չստանան, ինչը կհանգեցնի կենսական նշանակություն ունեցող բժշկական սարքավորումների աշխատանքի խափանմանը:

«Կոչ ենք անում բոլոր համապատասխան միջազգային և հումանիտար գործակալություններին անհապաղ միջամտել և մատակարարել անհրաժեշտ վառելիքը», - ասվում է Գազայի առողջապահության նախարարության հայտարարության մեջ:

Քանի որ Գազայի էլեկտրաէներգիայի ենթակառուցվածքի մեծ մասը ոչնչացվել է իսրայելական հարձակումների հետևանքով, հիվանդանոցները մեծապես ապավինում են վառելիքով աշխատող գեներատորներին կյանք փրկելու համար: