News
Լրահոս
News
Կիրակի
Նոյեմբեր 28
Տեսնել լրահոսը

ԼՂՀ պաշտպանության բանակին մոտ կանգնած մեր աղբյուրների փոխանցմամբ` ԼՂՀ պաշտպանության բանակը ադրբեջանական զորքերի հետ շփման գծի ողջ երկայնքով պատժիչ գործողություններ է իրականացնում:

Հավաստի աղբյուրների փոխանցմամբ, նոյեմբերի 23-ին ժամը 19:30-ի սահմաններում Հորադիզի ուղղությամբ իրականացված գործողությունների արդյունքում սպանվել է Ադրբեջանի զինված ուժերի մեկ զինծառայող:

Ադրբեջանական լրատվամիջոցները դեռեւս լռում են այս մասին:

Հիշեցնենք, որ վերջին երկու օրվա ընթացքում ԼՂՀ-ից հաղորդագրություն է ստացվել ադրբեջանական կողմից բացած կրակի հետեւանքով երկու զինծառայողի մահվան մասին: Նախօրեին ԼՂՀ ՊՆ-ն հայտնել է ժամկետային զինծառայող, 19-ամյա Արեն Արմենի Սիմոնյանի մահվան մասին, իսկ կիրակի օրը` մահացու վիրավորվել էր ՊԲ ժամկետային զինծառայող, 19-ամյա Միհրան Արմենի Մարգարյանը:

Ի պատասխան ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանի հայտարարություն էր տարածել, որում ասվում էր, որ յուրաքանչյուր հայ զինվորի մահվան համար պատասխանը լինելու է անհամաչափ:

«Վերջին օրերի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերի դիպուկահարների դավադիր գործողությունները, որոնց հետևանքով զոհվեցին երկու հայ զինվորներ, ցույց է տալիս, որ ադրբեջանական կողմը դասեր չի քաղել նախկին արկածախնդրություններից և չի մտածում իր իսկ զինվորների անվտանգության մասին:

Քանի որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը չի մտածում իր զինվորների կյանքի մասին, ստիպված ենք անմիջապես Ադրբեջանի բնակչությանը հիշեցնել, որ ինչպես նախկինում, այնպես էլ այժմ յուրաքանչյուր հայ զինվորի կյանքի համար հայկական կողմի պատասխանը լինելու է անհամաչափ, իսկ Արցախի պաշտպանության բանակի անհամաչափ պատասխանի քանակական ցուցանիշները քաջ հայտնի են Ադրբեջանի զինված ուժերի անպատասխանատու հրամանատարությանը»,-ասված է Հայաստանի պաշտպանական գերատեսչության հայտարարության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English, Русский and Türkçe
Տպել