News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Լիբանան կատարած պաշտոնական այցի շրջանակում, Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությանն այսօր` նոյեմբերի 25-ին, ընդունել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը:

ԿԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Արամ Ա-ն հաջողություններ է մաղթել եւ ներկայացրել հայկական գաղթօջախի կրթական հաստատությունների հիմնախնդիրներն ու իրականացվող ծրագրերը: Նախարար Արմեն Աշոտյանը Վեհափառին ներկայացնելով այցի նպատակը` տեղեկացրել է Հայաստանի կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների ընթացքի, Սփյուռքի կրթօջախների զարգացման հետ կապված ՀՀ կառավարության կողմից իրականացվող ծրագրերի մասին, միաժամանակ պատրաստակամություն արտահայտելով աջակցել հայկական կրթօջախների հիմնախնդիրների լուծման ու զարգացման ծրագրերին: Հանդիպման ընթացքում քննարկվել է նաեւ սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման, նոր ուսումնական գրականության ստեղծման, նորագույն տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման, համացանցում հայալեզու ռեսուրսների ընդլայնման, գաղթօջախների հայկական դպրոցներում կրթության որակի բարձրացման հետ կապված հարցեր:

Նախարարն այսօր Անթիլիասում այցելել է Հայ գրքի ցուցահանդես, որը նվիրված է հայ գրատպության 500-ամյակին: ՀՀ կրթության եւ գիտության նախարարը ծանոթացել է տարբեր տարիներին Լիբանանում եւ սփյուռքահայ այլ գաղթօջախներում հրատարակված հայկական գրատպության  նմուշներին:

Այսօր նախարար  Արմեն Աշոտյանի ղեկավարած պատվիրակությունն այցելել է Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակի մատուռ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ