News
Լրահոս
News
Երկուշաբթի
Սեպտեմբեր 09
Տեսնել լրահոսը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հուլիսի 9-ին ընդունել է Նիդերլանդների Թագավորության խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի պատվիրակությանը: Նա ողջունել է պատվիրակության այցը ՀՀ Ազգային ժողով և նշել, որ նման այցերը կարևոր են երկու խորհրդարանների միջև առկա համագործակցությունը խորացնելու տեսանկյունից: Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից:

Խոսելով ՀՀ-ԵՄ հարաբերություններից՝ ԱԺ նախագահն ասել է, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս արժեքային և ամուր գործընկերությանը Նիդերլանդների հետ՝ վերահաստատելով ՀՀ պատրաստակամությունը մոտ լինել Եվրամիությանն այնքան, որքան ԵՄ-ն հնարավոր կհամարի:

«Կարևորում ենք վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը և հույս հայտնում այդ հարցում տեսնել ձեզ մեր կողքին»,- ընդգծել է Ալեն Սիմոնյանը:

Նիդերլանդների խորհրդարանական պատվիրակությանը ներկայացնելով Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը՝ ԱԺ նախագահը կրկին հայտնել է ՀՀ հավատարմությունը խաղաղության օրակարգին և Ադրբեջանի հետ հարաբերությունների շուտափույթ կարգավորմանը՝ հիմնված միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա՝ համաձայն 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հայրենադարձությանը, Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության պահպանմանը և և Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը վերաբերող հարցերին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Միգրացիայի թեման կվերադառնա ԵՄ օրակարգ Գերմանիայում ահաբեկչությունից հետո. Politico
Միգրացիայի թեման կվերադառնա ԵՄ օրակարգ...
ԵՀ ղեկավարի նոր ժամկետն ավելի ծանր կլինի նախորդից. Politico
Ֆոն դեր Լյայենի համար ավելի ծանր է լինելու...
ԵՄ երկրներն անտեսել են ԵՀ ղեկավարի խնդրանքը հանձնակատարների պաշտոններում կանանց առաջադրելու մասին. FT
Անտեսվել է ֆոն դեր Լյայենի խնդրանքը...
Թուրքիայի արտգործնախարարը մտադիր է մասնակցել Բրյուսելում անցկացվելիք ԵՄ նախարարների հանդիպմանը
Քեչելին հայտարարել է, որ դաշինքի դրական մոտեցումը չպետք է սահմանափակվի միայն նման հանդիպումներով, հավելելով, որ Անկարան ակնկալում է կոնկրետ քայլեր...
Եվրոպայում ապրուստի համար ծախսերը մեծանում են
2002-2022 թվականների մասնաբաժինները համեմատելիս ամենաէական փոփոխությունները կատարվել են բնակարանային ծախսերում...
Իսրայելական բանակը Գազայի հատվածի Խան Յունիսում ցամաքային գործողություններ է սկսել
Բացի այդ, հարվածների հետեւանքով մի քանի մարդ է զոհվել...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ