News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 14
Տեսնել լրահոսը

Չինաստանի ռազմաօդային ուժերը Արաբական Միացյալ Էմիրությունների հետ համատեղ իրականացնում են «Բազեի վահան-2024» զորավարժությունները Սինցզյան-ույղուրական ինքնավար շրջանում։ Այս մասին տեղեկացրել է Չինաստանի պաշտպանության նախարարությունը։

Ռազմական գերատեսչության WeChat սոցցանցի էջում նշվել է, որ զորավարժություններն սկսվել են հանրապետության հյուսիս-արեւմուտքում հունիսի վերջին եւ շարունակվելու են մինչեւ հուլիսի վերջ։ Այս ձեւաչափով զորավարժություններն իրականացվում են երկրորդ անգամ եւ «ուղղված են փոխըմբռնման եւ վստահության ամրապնդմանը, երկու երկրների ՌՕՈւ-ի միջեւ փոխանակումների եւ համագործակցության խորացմանը», նշել են նախարարությունում։

Գերատեսչությունն ակնկալում է, որ զորավարժությունները թույլ կտան Չինաստանին եւ ԱՄԷ-ին «բարձրացնել միջբանակային ռազմավարական փոխգործակցության մակարդակը եւ հասնել ընդհանուր նպատակներին»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ