News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 14
Տեսնել լրահոսը

Տավուշի մարզի Կիրանց գյուղի կամուրջը, որը ըստ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների պայմանավորվածության պետք է անցնի Ադրբեջանի վերահսկողության տակ, այսօրվանից արդեն չի գործում. երթևեկությունն  իրականացվում է Աճարկուտ-Կիրանց այլընտրանքային ճանապարհով: Այս մասին այսօր՝ հուլիսի 10-ին, NEWS.am-ին հայտնեց Աճարկուտի բնակիչ Կարեն Ղազարյանը:

«Կիրանց գյուղով անցնող միջպետական ճանապարհն արդեն չի գործում: Ոստիկանները երկու կողմից հենակետ են դրել և փակել կամուրջը»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ Կիրանց-Աճարկուտ այլընտրանքային ճանապարհի վերակառուցման աշխատանքները մեկնարկել էին մայիսի 19-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանը տարածքային հավակնություններ չունի և պատրաստ է շարունակել սահմանազատման գործընթացը. Ռուբինյանը՝ ԲՐԻԿՍ-ում
Նա նշել է, որ արդեն սահմանազատվել է հայ–ադրբեջանական սահմանի մոտ 12 կմ հատվածը, և երկու կողմերի սահմանապահ ծառայությունները տեղակայվել են...
Հուսով եմ՝ մեր պատվիրակությունը ԱՄՆ պետքարտուղարի ներկայությամբ բարձրացրել է հետևյալ հարցերը. Մարուքյան
Երեկ Վաշինգթոնում կայացավ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների...
Մակրոնն ու Էրդողանը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը
Ըստ թուրքական կողմի՝ Պաղեստինի կողքին կայացած հանդիպմանը Մակրոնն ու Էրդողանը քննարկել են նաև...
Ունենք պատմական հնարավորություն խաղաղության պայմանագիր կնքելու. Հակոբ Արշակյան
Նույնիսկ 2019 թվականին՝ մինչև 44-օրյա պատերազմն է վարչապետը խոսել այդ մասին, և մենք Մշտապես հայտարարել ենք, որ ունենք պատմական հնարավորություն խաղաղության պայմանագիր կնքելու...
Էրդողան. Ես հուսով եմ՝ Երևանի և Բաքվի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կկնքվի
Նա նաև նշել է, որ Ադրբեջանի ղեկավարը աջակցում է «հակամարտությունը կարգավորելու դրական միջոցներին...
ՀՀ տարածքով ճանապարհի մասին խոսում է միայն Ռուսաստանը, իսկ ԱՄՆ-ն, Եվրոպան խոսում են միջանցքի մասին. Բագրատյան
Ճանապարհ եւ միջանցք բառերը տարբեր նշանակություն ունեն. Ճանապարհի…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ