News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 14
Տեսնել լրահոսը

Հուլիսին հարցման ենթարկվածների 80,3 տոկոսը կարծում է, որ Հայաստանի Սահմանադրությունը պետք է մնա անփոփոխ, 11,7 տոկոսը կարծում է, որ որոշ դրույթներ պետք է փոխել, 3,3 տոկոսը կարծում է, որ երկրին հարկավոր է լիովին նոր Սահմանադրություն։ Այս մասին լրագրողների հետ հուլիսի 10-ի հանդիպման ժամանակ ասել է «Gallup» միջազգային հետազոտական կենտրոնի հայկական գրասենյակի տնօրեն Արամ Նավասարդյանը։

Նա նշել է, որ ավելի վաղ, մինչեւ Ադրբեջանի նախագահ Ալիեւի՝ ՀՀ Սահմանադրությունը փոխելու պահանջը, թվերն այլ էին։ «Մասնավերապես, հունվարին հարցվողների միայն 38,1 տոկոսն էր կարծում, որ ՀՀ Սահմանադրությունը պետք է մնա անփոփոխ, 34,2 տոկոսը կարծում էր, որ որոշ դրույթներ պետք է փոխել, 13,4 տոկոսը կարծում էր, որ երկրին հարկավոր է լիովին նոր Սահմանադրություն»,- ավելացրել է Նավասարդյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ