News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 14
Տեսնել լրահոսը

«Սասնա ծռեր» խմբի գործով սպանության համար 25 տարի ազատազրկման դատապարտված Արմեն Բիլյանը հանդես է եկել հայտարարությամբ:

Նրա հայտարարության մեջ ասվում է.. «2022 թվականի սեպտեմբերի 30-ին «Հայփոստ» ծառայության միջոցով Ստրասբուրգում գործող Եվրոպայի Խորհրդի Մարդու իրավունքների Եվրոպական դատարան իմ՝ Արմեն Բիլյանիս և Պավել Մանուկյանի անունից մեր փաստաբանը բողոք էր ներկայացրել: Բողոքը և կից փաստաթղթերը կշռել էր շուրջ 5 կիլոգրամ:  Համաձայն` «Հայփոստ» ծառայության առաքանու էլեկտրոնային շարժի հաշվետվության, այն բարեհաջող հասել էր դատարան:

Շուրջ երկու տարի դատարանից չկար պատասխան: Այս երկու տարիների ընթացքում մեր փաստաբանի բազմաթիվ դիմումները բողոքի ընթացքի վերաբերյալ մնացել էին անպատասխան:

2024 թվականի ապրիլի 18-ին դատարանից մեր փաստաբանը ստանում է որոշում, որով հայտնում են, որ իբրև մենք չենք պահպանել դատարան դիմելու ժամկետը` մեր բողոքը ներկայացվել է կանոնով սահմանված ժամկետից անց, հետևաբար այն մերժվել է: Այս անակնկալ պատասխանը ստանալուց հետո, մեր փաստաբանը հասկանալով, որ լուրջ խնդրի հետ ենք բախվել, ստիպված դիմել էր իր ֆրանսիացի գործընկերոջը, որ նա տեղում գնա և ստուգի դատարանի վարույթում գտնվող մեր գործի ամբողջ փաթեթը (ֆայլը):

Ֆրանսիացի փաստաբանի ստուգումից հետո պարզվել է, որ մեր բողոքը և կից փաստաթղթերը հասել են դատարան, սակայն բողոքի ծրարը, որի մեջ դրված է եղել բողոքը ու կից փաստաթղթերը, և որի վրա նշված է եղել այն ուղարկելու վերաբերյալ ամսաթիվը վերացրել են: Դատարանի քարտուղարությունը չունենալով այդ ծրարը` այսինքն ապացույց բողոքի ներկայացման ամսաթվի վերաբերյալ, բողոքի ներկայացման ժամկետ դիտարկել է (դիտավորությամբ) այն քարտուղարության աշխատակցին փոխանցելու ամսաթիվը:

Այս ամսաթվով առաջնորդվելը հիմք է ծառայել բողոք ներկայացնելու ժամկետի խախտման համար, սրա հիման վրա կազմվել է դատական ակտի նախագիծ  (կազմողը հայտնի է, որի մասին կանրադառնամ հաջորդիվ) և որոշում բողոքը մերժելու վերաբերյալ:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը օրենքի կոպիտ խախտումներով, առանց վերանայման իմ արդարացման դատական ակտը բեկանեց` ինձ մեղավոր ճանաչեց սպանության մեջ և դատապարտեց 25 տարվա ազատազրկման, առավել քան համոզված եմ, որ Եվրոպական դատարանում հենց հայերի ձեռքով է, որ մեր բողոքը արժանացել է նման որոշման:

Այժմ, մեր փաստաբանի կողմից կրկին բողոք-պահանջ է ներկայացվել պարզաբանում ստանալու և վերանայելու որոշում կայացնելու ուղղությամբ, հիմք ընդունելով ապացույցը` անդորրագրերը, որով մեր բողոքը սահմանված ժամկետում ներկայացվել է դատարանին, սակայն անցել է բավականին երկար ժամանակ` բողոքը հասել է տեղ, մինչդեռ պատասխան չկա: Հավանաբար դատարանի քարտուղարությունում կրկին ինչ-որ մեկի կողմից արգելափակման է ենթարկվել մեր բողոքի շարժը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ