News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 14
Տեսնել լրահոսը

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ժամը 13:40-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Ըստ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի՝ Վանաձոր-Ալավերդի-Այրում-Բագրատաշեն ավտոճանապարհը երթևեկելի է միայն մարդատար ավտոմեքենաների համար։

Վարորդներին հորդորվում է դեպի Վրաստանի սահման ուղևորվելիս Մ-6-ը շրջանցել Մ-3 Մարգարա-Վանաձոր-Տաշիր-ՀՀ սահման և Մ-1 Երևան-Գյումրի-ՀՀ սահման միջպետական ավտոճանապարհներով։

Մ-4, Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման ավտոճանապարհի Դիլիջանից մինչև Իջևան հատվածը երթևեկելի է։ Որոշ տեղամասերում, սակայն, երթևեկությունը միակողմանի է։

Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը երկկողմանի փակ է: Գործում է Իջևան-Լուսահովիտ-Խաշթառակ այլընտրանքային ավտոճանապարհը (գրունտային):

Մ-6 ավտոճանապարհից դեպի Դսեղ գյուղ տանող ճանապարհը (կամրջի վերանորոգման պատճառով) փակ է, գործում է Եղեգնուտ-Դեբեդ-Դսեղ այլընտրանքային ավտոճանապարհը։

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ