News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 14
Տեսնել լրահոսը


Տասնամյակներ շարունակ ՆԳՆ-ն իր կազմում ունեցել է եւ նախաքննարական մարմին, եւ հետաքննական մարմին, եւ երկար ժամանակ նաեւ փորձաքրեագիտական մարմին: Այս մասին, այսօր՝ հուլիսի 10-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔԿ փոխնախագահ Արսեն Այվազյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու պետք է ՔԿ-ն իր ենթակայության տակ փորձաքրեագիտական ՊՈԱԿ ունենա, արդյոք դա անաչառության խնդիր չի առաջացնի:

«Ես ինքս այդ տարիներին աշխատել եմ ՆԳՆ-ում, հետո ոստիկանությունում եւ բոլոր դեպքերում ինքս էլ նշանակել եմ փորձաքննություններ ՆԳՆ փորձագրեագիտական վարչությունում: Երբեւէ դատարանների կամ որեւէ այլ ատյանների կողմից չի վիճարկվել հարցը, որ դա շահերի բախման հիմքով արժանահավատ չէ կամ օբյեկտիվ եզրակացություն չէ:

Մենք այս նախագծով ընդամենը ասում ենք՝ հարգելի գործընկերներ, քանի որ ՆԳՆ-ից երկու գործառույթ՝ նախաքննական եւ  հետաքննական գործառույթները փոխանցվել են ՔԿ-ին, հետեւաբար, խնդրում ենք նաեւ փորձաքրեագիտական վարչության գործառույթները եւս փոխանցել ՔԿ-ին»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 1-ից Քննչական կոմիտեին է փոխանցվել նաև ԱԱԾ քննչական դեպարտամենտի գործառույթները։

Տպել
Ամենաշատ