News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել վարչապետին կից կանանց հարցերով խորհրդի նիստ:

Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ անցնելով օրակարագային հարցերին՝ նիստի մասնակիցները հանդես են եկել 2011 թվականի ընթացքում խորհրդի աշխատանքային խմբերի կողմից կրթության, մշակույթի, առողջապահության եւ այլ ոլորտներում իրականացված ծրագրերի կատարման մասին հաշվետվություններով: Հիմք ընդունելով ծավալված քննարկումների արդյունքները եւ խորհրդի անդամների առաջարկությունները՝ որոշում է կայացվել մինչ դեկտեմբերի 15-ը խորհրդի քարտուղարություն ներկայացնել 2012-ին իրականացվելիք ծրագրերը՝ ըստ համապատասխան բնագավառների:   

Որոշում է կայացվել նաեւ «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձեւերի վերացման» ՄԱԿ-ի կոնվենցիայի համաձայն 2012 թվականի ՀՀ ազգային զեկույցը պատշաճ մակարդակով նախապատրաստելու եւ 2013-ին ՄԱԿ-ի համապատասխան կոմիտեում այն պաշտպանելու նպատակով ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով: 

Այնուհետեւ, ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը ներկայացրել է ՀՀ գենդերային քաղաքականության 2011-2015 թվականների ռազմավարական ծրագրի միջոցառումների ցանկից բխող գենդերային քաղաքականության ամենամյա ծրագրի գործընթացը, որն իրականացվում է մարզպետարանների կողմից:

Նիստի մասնակիցները քննարկել են նաեւ այլ հարցեր՝ ուղղված հասարակական-քաղաքական կյանքում կանանց դերի բարձրացմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ