News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Փետրվար 19
USD
478.63
EUR
517.06
RUB
7.53
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը


Երկու անչափահաս երեխաների մայր 40-ամյա Արփենիկ Ղազարյանի ընտանիքին, չորրորդ ամիսն է, առանց որեւէ պատճառաբանության,  զրկել են իրենց գոյությունը պահպանելու միակ միջոցից` սոցիալական նպաստից:

«Շիրակ կենտրոնի» փոխանցմամբ, Արփենիկ Ղազարյանը  իր երկու երեխաներից մեծին` 14-ամյա Սոնային տվել է Գյումրիի «Թռչունյան տուն» մանկատուն եւ 1,5 տարեկան փոքրիկի հետ բնակվում է Գյումրիի ծայրամասային թաղամասերից մեկում` Բուլվարային 206 տարածքի 025 ավտոտնակում, որն ավելի շուտ իրենից կիսագետնափոր մի խուց է հիշեցնում:

Արփենիկը դիմել էր «Շիրակ կենտրոնին» եւ խնդրել էր այցելել իրենց: Կենտրոնի ներկաայցուցիչների այցելության ժամանակ միայնակ մայր` Արփենիկը իր փոքրիկի հետ մի քանի օր է զրկված էր նաեւ էլեկտրաէներգիայից: Դրսում 10 աստիճան ցուրտ էր, բայց վառարանը չէր վառվում, նրանք խնայում էին վառելիքը, որն իրենից ներկայացնում էր իրենց կացարանի մոտակայքի ծառերից կտրտված թաց ճյուղեր:

«Թռչունյան տուն» մանկատնից շաբաթ եւ կիրակի օրերին երեխաներին ծնողները կամ ազգականները սովորաբար տուն են տանում: Սակայն Արփենիկը իր երեխայի հետեւից չէր գնացել, քանի որ այլեւս հարեւանները չէին կարողացել պարտքով գումար տալ ճանապարհածախսի եւ սնունդի համար: Ինչպես այլ գյումրեցի աղքատության ճիրաններում հայտնված հարյուրավոր երեխաներ, այնպես էլ այս երեխաները չեն հայտնվել Շիրակի մարզպետարանի եւ Գյումրու քաղաքապետարանի համապատասխան բաժինների պաշտոնյաների կամ որեւէ միջազգային ու տեղական բարեգործական կազմակերպությունների  տեսադաշտում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել