News
Լրահոս
News
Երկուշաբթի
Օգոստոս 02
Տեսնել լրահոսը

Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի հոգեւոր հայրերը կողմ են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում` բացառելով ռազմական լուծումը: Այդ մասին այսօր` նոյեմբերի 28-ին, հայտարարել է Համայն ռուսիո պատրիրարք Կիրիլը, ով Երեւանում մասնակցում է ԱՊՀ Միջկրոնական խորհրդի նիստին:

Այս նիստում երեք հոգեւոր հայրերը (Գարեգին Բ, Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլ եւ Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար շեյխ Ալլահշուքյուր Փաշազադե) համատեղ հայտարարություն են ընդունել, որտեղ կոչ են անում հակամարտող կողմերին շփման գծից դուրս բերել դիպուկահարներին, որպեսի այլեւս արյուն չթափվի եւ մահեր չլինեն: «Այդ դեպքում կստեղծվի բարոյական մթնոլորտ, որը նոր հեռանկարներ կբացի հիմնախնդրի կարգավորման համար», -հայտարարել է Պատրիարք Կիրիլը` ընդգծելով, որ իրենք աղոթում են, որ երկու երկրների ղեկավարների ու ժողովուրդների միջեւ բարեկամություն հաստատվի:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւանում նոյեմբերի 28-ին աշխատանքն է սկսել ԱՊՀ միջկրոնական խորհրդի նախագահության նիստը: Նիստի շրջանակներում նախատեսված է Գարեգին Բ-ի, Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի եւ Կովկասի մահմեդականների վարչության նախագահ շեյխ Ալլահշուքյուր Փաշազադեի եռակողմ հանդիպումը:

Նիստի մասնակիցներին ողջունել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, իսկ Հայաստանում ՌԴ դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն ընթերցել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի ուղերձը: Դմիտրի Մեդվեդեւը ողջույնի ուղերձում ընդգծել էր խորհրդի ավանդը միջկրոնական երկխոսության զարգացման հարցում, որը հիմնված է ընդհանուր արժեքների, բարիդրացիական ավանդույթների եւ համագործակցության վրա: Ըստ Ռուսաստանի ղեկավարի` նման համատեղ գործունեությունն անհրաժեշտ է երիտասարդ սերնդի դաստիարակության համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English, Русский and Türkçe
Տպել