News
Լրահոս
News
Կիրակի
Սեպտեմբեր 08
Տեսնել լրահոսը

Միացյալ Նահանգները, Իսրայելը և Արաբական Միացյալ Էմիրությունները աշխատում են պաղեստինցի առաջնորդներից և գործարարներից կազմված ազգային կոմիտե ստեղծելու ուղղությամբ, որը կկառավարի Գազայի հատվածը պատերազմի ավարտից հետո, հայտնում է Middle East Eye-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Մի քանի աղբյուրների համաձայն, ազգային կոմիտեն կգործի որպես պաղեստինյան բոլոր խմբակցությունների գլխավոր ներկայացուցիչ, սակայն իրականում նրա բոլոր անդամներն արտաքուստ հավատարիմ կլինեն ՖԱԹԱՀ-ի վտարանդի նախկին առաջնորդ և պաղեստինցի գործիչ Մուհամմեդ Դահլանին, որն, ի վերջո,  կարող է փոխարինել Պաղեստինի ինքնավարության նախագահ Մահմուդ Աբասին։

Միջազգային և տարածաշրջանային պետությունները, այդ թվում՝ հարևան Եգիպտոսը և Հորդանանը, ճնշում են գործադրում 88-ամյա Աբասի վրա, որպեսզի նա ընդունի այս առաջարկը, հայտնել են աղբյուրները:

Հաղորդվում է, որ ԱՄՆ-ն ակնկալում է, որ Քաթարը, որը հրադադարի միջնորդներից է և հյուրընկալում է վտարանդի խմբավորման քաղաքական ղեկավարությանը, առաջարկն ընդունելու համար ճնշում կգործադրի ՀԱՄԱՍ-ի վրա: Սակայն առայժմ պարզ չէ, թե, արդյո՞ք, Դոհան կհամաձայնի լինել այս ծրագրի մաս:

Նշվում է, որ Դահլանը՝ ԱՄԷ-ում բնակվող մուլտիմիլիոնատերը, որը լայնածավալ բիզնես շահեր ունի տարածաշրջանում, ծանոթ է պաղեստինցիներին պաշարված անկլավում և նախկինում զբաղեցրել է Պաղեստինի անվտանգության խորհրդականի պաշտոնը, նախքան  2007 թվականին  Գազայի հատվածի վերահսկողությունը ՀԱՄԱՍ-ին զիջելը:



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ