Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարակից այգու շինարարական աշխատանքները դեռ ավարտված չեն, Երևանի քաղաքապետարանը շինարարին տեղեկացրել է թերությունների մասին։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Երևանի ավագանու անդամ Միքայել Խաչատրյանը՝ տեղեկացնելով.
«Ինչ վերաբերվում է այգու ծառերին, դրանք կփոխարինվեն շինարարի միջոցներով։
Երևանի քաղաքապետարանը աշխատանքը կընդունի և երևանցիներին կհանձնի շտկումները կատարելուց հետո»: