News
Լրահոս
News
Կիրակի
Սեպտեմբեր 08
Տեսնել լրահոսը

Իսպանիայի Արդյունաբերական շուկաների և մրցակցության ազգային հանձնաժողովը (CNMC) իր պատմության մեջ ամենամեծ տուգանքն է սահմանել հյուրանոցների ամրագրման առցանց Booking համակարգի նկատմամբ: Դրա մասին ասված է կարգավորող մարմնի մամուլի հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ CNMC-ն տուգանել է Booking.com-ին 413 միլիոն 240 հազար եվրոյով՝ գերիշխող դիրքը չարաշահելու համար։ «Ընկերությունն առնվազն 2019 թվականի հունվարի 1-ից մինչ օրս իր գերիշխող դիրքի երկու չարաշահում է թույլ տվել` Իսպանիայում տեղակայված հյուրանոցների համար սահմանելով մի քանի անարդար առևտրային պայմաններ, որոնք կիրառում են իր ամրագրման միջնորդական ծառայությունները, և սահմանափակելով այլ առցանց տուրիստական ​​գործակալությունների հետ մրցակցությունը, առաջարկել միևնույն ծառայությունները»,- նշել է կարգավորիչը։

2022 թվականի հոկտեմբերին հանձնաժողովը հետաքննություն էր սկսել Booking-ի նկատմամբ։ Ըստ CNMC-ի՝ կարգապահական վարույթը հարուցվել է հնարավոր հակամրցակցային գործողությունների պայմաններում, որոնք ի վիճակի են վնասելու հյուրանոցներին և առցանց տուրիստական ​​գործակալություններին:

Կարգավորիչն այս որոշումն ընդունել է Իսպանիայի հյուրանոցների տնօրենների ասոցիացիայից և Մադրիդի հյուրանոցային բիզնեսի ասոցիացիայից ստացված երկու բողոքից հետո:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«ArLeAM»-ի այգիներում մեկնարկել է խնձորի բերքահավաքը
Միջոցառումը մրցույթային բնույթ ուներ․ ընկերության աշխատակիցները բաժանվել են 4 թիմերի...
Ակադեմիական քաղաքի Մաստեր-պլանը պատրաստ է. Նիկոլ Փաշինյան
Շուրջ 44 հազար դասախոս, գիտնական եւ ուսանող Հայաստանից եւ արտերկրից, 8 պետական եւ 8 միջազգային/մասնավոր բուհեր...
Սեուլը որոշել է խստացնել դիրքերը մեսենջերների հանդեպ. Reuters
Թվային տարածքն ավելի խիստ վերահսկման կենթարկվի...
Չինաստանի արտահանման սահմանափակումները կարող են հարվածել չիպերի արտադրությանը Արևմուտքում. FT
«Ազգային անվտանգության շահերից ելնելով» այս մետաղների արևմտյան հաճախորդներին մատակարարելու նման...
ԱՄՆ-ում եւ Ֆրանսիայում Դուրովի ձերբակալությունից հետո Telegram-ն ավելի հանրահայտ է դարձել
Telegram-ի հանրահայտությունն ավելացել է...
Նեպալը հանել է չինական Tik Tok հավելվածի արգելքը
Նշվում է, որ ընկերությունը համաձայնել է համագործակցել Նեպալի իրավապահ մարմինների հետ․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ